Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նավթի արդյունահանման ոլորտի աշխատողները միացել են Իրանում ընթացող բողոքի ակցիաներին
Իրանում շարունակվող զանգվածային հակակառավարական ցույցերին վերջին երկու օրերին միացել են նավթարդյունաբերության ոլորտի՝ Իրանի տնտեսության առանցքային ճյուղերից մեկի աշխատակիցները: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտը»։
Հրատարակման համաձայն՝ հոկտեմբերի 10-ին Բուշերի, Դամավանդի և Էսելույեի խոշոր նավթավերամշակման գործարանների աշխատակիցները գործադուլ են կազմակերպել։ Ավելի քան 1000 նավթագործներ փակել են տեղական ճանապարհները և վանկարկել՝ «Մահ բռնապետին»։
Նախօրեին բողոքի ակցիաներին միացել էին Աբադանի՝ երկրի խոշորագույն նավթավերամշակման գործարանի աշխատակիցները։ Տեղական աշխատողների կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ զանգվածային բողոքի ցույցերի ժամանակն է և նախազգուշացրել է համընդհանուր գործադուլների մասին:
«Սա ճանապարհի միայն սկիզբն է, մենք ամեն օր շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները ժողովրդի հետ»,-ասվում է հայտարարության մեջ։
Իրանի իշխանությունների ներկայացուցիչները նավթարդյունաբերության աշխատողների բողոքները բացատրել են աշխատանքային պայմանագրերի շուրջ անհամաձայնությամբ, սակայն բանվորները այդ պարզաբանումը չեն հաստատում։ Իրանի կենտրոնական կառավարությունը երկրում բողոքի ակցիաների համար մեղադրում է ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանություններին, որոնք չեն սիրում «ուժեղ և անկախ Իրանը»։