Ի՞նչ է արվելու Վրաստանից հետ ուղարկված 200 կգ ձկնկիթը
Տնտեսություն
12:08 12/10/2022
Հայաստան

Ի՞նչ է արվելու Վրաստանից հետ ուղարկված 200 կգ ձկնկիթը

Վրաստանի «Սադախլո» մաքսային անցակետում արգելել են Հայաստանից բերված 200 կգ ձկնկիթի մուտքը։  Ըստ տարածված տեղեկատվության, աշխատակիցները հայտնաբերել են, որ բեռի փոխադրման ընթացքում  խախտվել է ջերմային ռեժիմը։ Բեռը վերադարձվել է արտահանող երկիր։

Որտե՞ղ է գտնվում ջերմային ոչ նորմալ ռեժիմում պահպանված ձկնկիթը, ի՞նչ է արվում, որ այն չհայտնվի խանութներում։

Panorama.am-ի այս հարցերին ի պատասխան Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հատնեցին, որ Հայաստանի սահմանը հատելիս ձկնկիթը պահպանվել է ջերմային նորմալ ռեժիմում։

«Հետագայում մեքենայի անսարքության կամ մեզ անհայտ այլ պատճառով խախտվել է մեքենայի ջերմային ռեժիմը: Ձկնկիթով մեքենան վերադարձել է Հայաստան, այն այժմ գտնվում է մաքսային տերմինալում։ Ձկնկիթից կատարվել է նմուշառում, ուղարկվել մանրէաբանական փորձաքննության»,-ասաց ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը։

Նրա խոսքով, եթե փորձաքննության արդյունքները նորմալ կլինեն, ապա բեռը կվերադարձվի տնտեսվարողին, եթե հայտնաբերվեն խախտումներ կամ շեղումներ, ապա կտրվի ոչնչացման կամ օգտահանման մասին կարգադրագիր։


 

Placeholder
Ի՞նչ է արվելու Վրաստանից հետ ուղարկված 200 կգ ձկնկիթը