Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ
Քաղաքական
13:42 12/10/2022
Տարածաշրջան

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ

Հոկտեմբերի 12-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Վրաստանում ՆԱՏՕ-ի Կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովի հետ:

ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանն Ա. Գրիգորյանը  ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա լայն աշխարհաքաղաքական համատեքստը:

Նա ընդգծել է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից և Երևանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ վերոնշյալ հարցի շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նախանշել զինված ուժերի ժողովրդավարական բարեփոխումներում համագործակցության խորացման հնարավորությունները:

Placeholder
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ