Վելայաթի. Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Բաքվի ու Երևանի միջև
Քաղաքական
14:07 12/10/2022
Հայաստան

Վելայաթի. Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Բաքվի ու Երևանի միջև

«Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ  Երևանի ու Բաքվի միջև հարաբերություններում»,-ասել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական, Իրանի նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին։

Նա նշել է, որ Իրանի հարևանությամբ գտնվող տարբեր շրջաններից առանձնահատուկ նշանակություն ունի Անդրկովկասը։

«Այս առումով մեր հարևանների (Հայաստանի և Ադրբեջանի) նկատմամբ մենք ավելի շատ զգայունություն և ուշադրություն ենք ցուցաբերում»,- «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ընդգծել է Վելայաթին։

Նրա խոսքով, երկրների միջև խաղաղության հաստատման չափազանց կարևոր գործոններից մեկը հայտնի պատմական սահմանների պահպանումն է։

«Որևէ երկրի կողմից հարևան երկրի սահմանների ցանկացած խախտում առաջացնում է լարվածության աճ այս տարածաշրջանում և լոկալ պատերազմների հրահրում, որի առաջին արդյունքը սադրիչ երկրների, օրինակ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ներկայությունն է, որոնք հրադադարի հաստատման պատրվակով իրավիճակն օգտագործում են իրենց օգտին»,-ասել է Իրանի ԱԳ նախկին նախարարը։

Placeholder
Վելայաթի. Թեհրանը պատրաստ է միջնորդ դառնալ Բաքվի ու Երևանի միջև