650 միլիոն դրամ հատկացվեց Երևանի մետրոյին
Տնտեսություն
14:49 13/10/2022
Հայաստան

650 միլիոն դրամ հատկացվեց Երևանի մետրոյին

«Նախագծով առաջարկում ենք 2 հիմնական աշխատանքներ իրականացնել, որից մեկը վերաբերում է մետրոյի համար 14 հզոր օդորակիչներ գնելու գործընթացին»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նա տեղեկացրեց, որ Երևանի մետրոպոլիտենի օդորակիչները տեղադրվել են 80-ականներին և դրանից հետո չեն փոխվել:

«Հաշվի առնելով մետրոյի ռազմավարական, կենսական կարևոր նշանակությունը՝ հիմա այդ գործընթացն ենք սկսել, որ փոխենք բոլոր կայարաններում: Օդորակիչների տեղադրման նպատակներից է խոնավության մակարդակի փոփոխությունը, որն իր հետ բերում է մյուս ենթակառուցվածքների մաշվածության, եթե համապատասխան խոնավության միջավայրը չի ապահովվում»,-ասաց ՏԿԵ նախարարը:

Նրա խոսքով՝ նոր համակարգը հնրարվոր կլինի  մեկ կետից կառավարել և դրանք  բավական էներգախնայող են:

Սանոսյանը տեղեկացրեց, որ այդ նպատակով կհատկացվի 480 միլիոն դրամ:

«Մյուս գնումները վերաբերում են սլաքային փոխադրիչներին: Սրանք նույնպես, ըստ պլանի, նախատեսված են յուրաքանչյուր 5 տարին մեկ փոխել, բայց մենք պլանից հետ ենք ընկել: Վերջին անգամ 9 տարի առաջ են փոխվել: Մոտ 19.4 միլիոն դրամ էլ սրա համար է նախատեսված»,-ասաց նախարարը և հավելեց, որ նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկով նաև 150 միլիոն դրամի գնումներ են իրականացվելու մետրոյի վագոնների պահեստամասեր, մալուխներ, լուսավորության ցանց ապահովելու համար:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, թե 2023 թվականին կսկսեն մետրոյի Աջափնյակի կայանի կառուցումը:

Placeholder
650 միլիոն դրամ հատկացվեց Երևանի մետրոյին