Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավարն հայտնել է, որ Արևմուտքը քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ-ը փլուզելու համար
Քաղաքական
17:10 13/10/2022
Տարածաշրջան

Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավարն հայտնել է, որ Արևմուտքը քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ-ը փլուզելու համար

Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը խոսել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմաքանդման և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում տնտեսական ինտեգրման զարգացմանը խոչընդոտելու Արևմուտքի փորձերի մասին։ Լուրը հյատնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք նշում ենք, որ Արևմուտքը կենտրոնացել է հետխորհրդային տարածքում մրցակից ստեղծելու նպատակների իրագործումը թույլ չտալու վրա, ըստ էության, գործընթաց է ընթանում՝ ուղղված ՀԱՊԿ-ի փլուզմանը, լուրջ միջոցներ են ձեռնարկվումնաև  թույլ չտալու այնպիսի ինտեգրման ձևաչափի ձևավորումը՝ ինչպիսին է ԵԱՏՄ-ն»,-հինգշաբթի ԲելՏԱ գործակալությունը մեջբերում է ՊԱԿ-ի ղեկավարը։

Տերտելը հավելել է, որ աշխարհի վերաձևավորում է իրականացվում։

«Մենք յալ տեսակ չենք լինի: Արևմուտքի խնդիրն է պահպանել իր դիրքերը: Այն ամենը, ինչ մենք տեսնում ենք Ուկրաինայում, այդ գործողությունների փուլերից մեկն է»,-պարզաբանել է նա և հավելել. «Հիմնական իրադարձություններն այժմ զարգանում են խաղաղօվկիանոսյան ուղղությամբ, որտեղ Չինաստանի դեմ լուրջ դաշինք է ձևավորվում, և Չինաստանը դա գիտի»։
 

Placeholder
Բելառուսի ՊԱԿ-ի ղեկավարն հայտնել է, որ Արևմուտքը քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ-ը փլուզելու համար