Թոռնիկներն առիթից օգտվել են և միջազգային առևտրային համակարգերից առևտուր են արել տատիկների և պապիկների քարտերով. Փաշինյան
Տնտեսություն
12:59 13/10/2022
Հայաստան

Թոռնիկներն առիթից օգտվել են և միջազգային առևտրային համակարգերից առևտուր են արել տատիկների և պապիկների քարտերով. Փաշինյան

«Սեպտեմբեր ամսին ունենք 1 մլրդ 200 մլն անկանխիկ գործարքներ, այսինքը՝ ամիսն ամփոփելուց հետո 120 մլն դրամ կվերադարձնենք մեր թոշակառուներին և նպաստառուներին»,-կառավարության նիստում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ իրականում անկանխիկ գործարքներն ավելի շատ են եղել՝ 1 մլրդ 400 մլն դրամ, որի մի մասը կատարվել է ինտերնետի միջոցով, ՀՀ տարածքից դուրս և հիշեցրեց, որ հետվճարն արվում է ՀՀ տարածքում պոստերմինալների ինչպես նաև տվյալ քարտը սպասարկող բանկի «Օնլայն բանկինգ» հավելվածի միջոցով՝ կոմունալ վճարների դեպքում:

Նարեկ Մկրտչյանը հավաստիացրեց, որ բոլոր ցուցանիշներն 50 % աճ են գրանցում՝ և՛ շահառուների, և՛ գործարքների թվերի, և՛ հետվճարի միջին ցուցանիշի առումով:

«Այսօր կարող ենք արձանագրել, որ 3 հազար դրամ ամսական հետվճար է իրականացվում»,-ասաց նախարարը:

Նիկոլ Փաշինյանն էլ ավելի մանրամասն անդրադարձավ նախարարի ներկայացրած ցուցանիշներին:

«Հունիսին թոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ գործարքների գրեթե 0 ցուցանիշ ենք ունեցել, բայց սեպտեմբերին՝ 1 մլրդ 400 մլն, որից 1 մլրդ 200 մլն-ը ՀՀ տարածքում: Հիմա մենք երբ 200 միլիոնն ուզում ենք  վերլուծել, հասկանում ենք, որ թոռնիկներն առիթից օգտվել են և միջազգային առևտրային համակարգերից առևտուր են արել տատիկների և պապիկների քարտերով: Մենք դեմ չենք, բայց ուզում եմ մեր տատիկներին և պապիկներին հիշեցնել, որ այդ պարագայում այդ թիվը հետվճարի մեջ չի մտնելու, միայն Հայաստանի առևտրային հարթակներից կատարված գնումներն են փոխհատուցվելու»,-ասաց գործադիրի ղեկավարը:

Նա հավելեց, որ կառավարությունը խոստումը չի կատարում՝ ՀՀ-ում բավարար քանակով պոստտերմինալներ չի ապահովում և ՊԵԿ-ի և ԿԲ-ի ուշադրությունը հրավիրեց այդ հարցում առաջընթաց գրանցելու համար:
 

Placeholder
Թոռնիկներն առիթից օգտվել են և միջազգային առևտրային համակարգերից առևտուր են արել տատիկների և պապիկների քարտերով. Փաշինյան