Կառավարությունը 10 դպրոցի համար գույք գնելու նպատակով տրամադրեց 276.6 մլն դրամ
Կրթություն, գիտություն
11:21 13/10/2022
Հայաստան

Կառավարությունը 10 դպրոցի համար գույք գնելու նպատակով տրամադրեց 276.6 մլն դրամ

«Նախագծով նախատեսվում է ԿԳՄՍ նախարարության 2022 թ. բյուջեից կատարել 276.6 մլն դրամ վերաբաշխում ՝ թվով 10 դպրոցի համար գույքի ձեռքբերմանը»,-պետական բյուջեից վերաբաշխման վերաբերյալ հերթական նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նա տեղեկացրեց, որ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիր» վարկային համաձայնագիրը գործում է 2015թ.-ից, որի շրջանակներում ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորմամբ իրականացվում են այն դպրոցների վերակատժռուցման կամ նոր շենքերի կառուցման աշխատանքները, որոնք ընդգրկված են ՀՀ-ում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր դպրոցների ցանկում:

«Վերոնշյալ ծրագրի շրջանակներում սույն թվականին ավարտվում են Երևանի NN 6, 95 և 116,  Օհանավանի, Պտղունքի և Եղեգնաձորի N 1 դպրոցների կառուցման, Երևանի N 18 դպրոցի վերակառուցման, ինչպես նաև «Հերացի» ավագ դպրոցի վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները, իսկ 2023թ.-ին՝ Երևանի NN 111 և 122 դպրոցների կառուցման աշխատանքները: Շիանարարական աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը»,-հայտնեց Դումանյանը և տեղեկացրեց, որ ներկայում անհրաժեշտ է ապահովել նշված դպրոցների համար գույքի ձեռքբերումը:

Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված են գույք ստացող 10 դպրոցները՝

-«Երևանի Ղևոնդ Ալիշանի անվան N 95 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը,
-«Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը,
-«Երևանի թիվ 116 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը,
-«Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան համար 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը,
-«Երևանի Ջ. Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը,
-««Հերացի» ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը,
-«Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը,
-«Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը,
-«Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը
-«Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը:
 

Placeholder