Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայ մարզիկերը կմասնակցեն Անթալիայում անցկացվող հաշմանդամային բազկամարտի աշխարհի առաջնությանը
Հոկտեմբերի 13֊-ին ՀՀ հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հավաքականի մարզիկները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու Անթալիա քաղաքում անցկացվող բազկամարտի աշխարհի 43-րդ և հաշմանդամային բազկամարտի աշխարհի 2-֊րդ առաջնություններին։ Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։
«Այսօր` հոկտեմբերի 13-ին ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հավաքականի մարզիկները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո AFA - Armwrestling Federation of Armenia-ի կազմում մեկնում են Թուրքիայի Հանրապետություն՝ մասնակցելու հոկտեմբերի 13-23 ը Անթալիա քաղաքում կայանալիք բազկամարտի աշխարհի 43-րդ և հաշմանդամային բազկամարտի 2022 թվականի աշխարհի 24-րդ առաջնություներին։
Բոլոր մարզիկներին մաղթում ենք միմիայն հաղթանակներ»,- այս մասին նշված է ֆեդերացիյի ֆեյսբուքյան էջում։