Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը հետաձգվել է
Մշակույթ
13:40 13/10/2022
Հայաստան

Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը հետաձգվել է

Ամերիկացի հայտնի  երգչուհի Քրիստինա Ագիլերայի՝ հոկտեմբերի 22-ին նախատեսված երևանյան մենահամերգը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է համերգի կազմակերպիչ «ՀԱՅԱ» փառատոնը։

««ՀԱՅԱ» փառատոնը և սիրված երգչուհու անձնակազմը, կիսելով մեր երկրի քաղաքացիների հոգեվիճակը, որոշում կայացրեցին հետաձգել Քրիստինա Ագիլերայի համերգը Երևանում:
Շուտով կհրապարակվի համերգի նոր ամսաթիվը:
Բոլոր գնված տոմսերը ուժի մեջ են»,- նշված է փառատոնի ֆեյսբուքյան էջում։

 

Placeholder
Քրիստինա Ագիլերայի երևանյան մենահամերգը հետաձգվել է