Հայ մարզիկները կմասնակցեն Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը
Սպորտ
16:34 13/10/2022
Հայաստան

Հայ մարզիկները կմասնակցեն Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը

Ալբանիայի Դյուրես քաղաքում հոկտեմբերի 16-25-ը կկայանա Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկան մարզիկ-մարզուհիների առաջնությունը: Առաջին խումբը 23 տարեկանների ավագ մարզիչ Վիգեն Խաչատրյանի ղեկավարությամբ մրցավայր կմեկնի վաղը, հայտնում է ՀԱՕԿ-ը։

20 տարեկանների թիմը ղեկավարում է Մելիք Ղուկասյանը, իսկ աղջիկներինը՝ գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:

Ընդհանրապես Հայաստանից մրցումներին կմասնակցեն 23 ծանրորդներ:

Ներկայացնենք թիմերի կազմերը.

23 տարեկաններ. Արմեն Գրիգորյան (73 կգ), Կարեն Մարգարյան (81 կգ), Վարդան Մանուկյան (89 կգ), Արա Աղանյան (96 կգ), Յաշա Մինասյան (109 կգ) և  Վարազդատ Լալայանը  (+109 կգ):

20 տարեկաններ. Գառնիկ Չոլակյան,  Սեյրան Խուդինյան ( երկուսն էլ ՝ 55 կգ), Ռաֆիկ Մինասյան (61 կգ), Գոռ Սահակյան (67 կգ), Մնացական Աբրահամյան (81 կգ), Սուրեն Գրիգորյան, Գևորգ Ղահրամանյան ( երկուսն էլ ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյան (96 կգ), Պետրոս Պետրոսյան (102 կգ)  և Աշոտ Մովսիսյան (109 կգ):

Աղջիկներ. Միլենա Խաչատրյան (76 կգ), Էմմա Պողոսյան, Լիանա Գյուրջյան (երկուսն էլ ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյան, Մերի Թումասյան (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյան (+87 կգ) և Լուիզա Սահրադյան (87 կգ, մինչև 23 տարեկան):

Placeholder
Հայ մարզիկները կմասնակցեն Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը