Լավրովը հրավիրել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ քննարկելու եռակողմ պայմանավորվածությունները
Քաղաքական
11:09 14/10/2022
Հայաստան

Լավրովը հրավիրել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ քննարկելու եռակողմ պայմանավորվածությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպմանը կքննարկվի 2020 և 2021 թվականներին երկու երկրների նախագահների եռակողմ համաձայնագրերի կատարումը՝ հասկանալու համար, թե «ինչպես առաջ գնալ»։ Լուրը հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Ելնելով նրանից, որ ժամանակն արագ է ընթանում, իրադարձությունները բավականին արագ են զարգանում, կարծում եմ, որ այսօր շատ հարմար առիթ է խոսելու այս թեմայի շուրջ և տեսնելու, թե ինչ կարող ենք զեկուցել մեր ղեկավարներին՝ կապված իրենց ստորագրած համաձայնագրերի կատարման հետ»,-ասել է Լավրովը՝ բացելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի «ավելի լավ հասկանալ, թե ինչպես առաջ գնալ»։

Արարատ Միրզոյանն ասել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումներ գտնելու համար՝ երեք երկիր նախագահների եռակողմ հայտարարություններին համատեքստում։
 

Placeholder
Լավրովը հրավիրել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին՝ քննարկելու եռակողմ պայմանավորվածությունները