Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԵԽԽՎ համազեկուցողները դատապարտել են Ադրբեջանի զինուժի անմարդկային վերաբերմունքը հայ ռազմագերիների նկատմամբ
«Մենք անհանգստացած ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթադրյալ ռազմական հանցագործությունների կամ անմարդկային վերաբերմունքի մասին բազմաթիվ հաղորդումներով», - ասել են Խորհրդի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Էբերգը (Շվեդիա):
Նրանք նշել են, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունը որոշել է հետաքննել փաստերը։
«Հույս ունենք, որ այդ հետաքննությունները կլինեն հրապարակային և թափանցիկ։ Մինչ երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են ռազմական գործողությունների վերսկսման համար, ադրբեջանական զինուժը օկուպացնում է Հայաստանի տարածքը՝ խախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը և ԵԽ կանոնադրությամբ հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի պարտավորությունը»,- հավելել են համազեկուցողները
Նրանք կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից և ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին։
«Միայն դիվանագիտական միջոցները արդար և տևական լուծում կտան հակամարտությանը, որը օգուտ կբերի երկու պետությունների ժողովրդին»,- եզրափակել են նրանք։