Վլադիմիր Պուտինը Մակրոնի հայտարարությունն անթույլատրելի է համարել
Քաղաքական
11:21 14/10/2022
Աշխարհ

Վլադիմիր Պուտինը Մակրոնի հայտարարությունն անթույլատրելի է համարել

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ կոռեկտ և անընդունելի է համարել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության իբր ապակառուցողական դերի մասին»,- այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ուրբաթ օրը կայացած ԱՊՀ գագաթնաժողովում ՌԴ ղեկավարն ասել է, որ «ես զարմացա՝ երեկ կարդալով Ֆրանսիայի նախագահի որոշ մեկնաբանություններ»։

«Կարծում եմ, որ այս հայտարարություններում չկա ըմբռնում բուն հակամարտության ընթացքի մասին»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ Մակրոնը, ըստ ամենայնի, տեղեկություններ չունի կողմերի դիրքորոշման մասին։

«Հետևաբար, դրանք (Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները - նշում է ՏԱՍՍ-ը) ոչ կոռեկտ և անընդունելի են։ Հնարավորություն կլինի, մենք դեռ  կքննարկենք  Ֆրանսիայի նախագահի հետ։ Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ ղարաբաղյանը»,- ասել է Պուտինը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «France 2» հեռուստաընկերության եթերում  Ռուսաստանին մեղադրել է վերջերս նպատակաուղղված սադրանքներով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բախումներ հրահրելու  համար, որի նպատակը կովկասյան տարածաշրջանի, և ոչ միայն, ապակայունացումն է։ Այս մասին գրել էր «Ռոյթերզ»-ը։

Placeholder
Վլադիմիր Պուտինը Մակրոնի հայտարարությունն անթույլատրելի է համարել