ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը.Պետդեպ
Քաղաքական
12:34 15/10/2022
Աշխարհ

ԱՄՆ-ն կողջունի ցանկացած երկրի ջանքերն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը.Պետդեպ

«Եթե որևէ երկիր ցանկանում է համագործակցել մեզ հետ Հայաստանի և Ադրբեջանի հարցում և օգնել մեզ հասնել խաղաղ կարգավորման, մենք, անշուշտ, կողջունենք դա»,- հոկտեմբերի 14-ին կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը` ի պատասխան այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է Արևմուտքի միջնորդությամբ վտանգել Երևանի և Բաքվի միջև գործընթացը։ Նրա խոսքերը մեջբերված են Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում։

«Բայց մենք չենք տեսել ռուսական կողմի ջանքերը, որոնց մասին դուք կարող եք խոսել», - ավելացրել է նա:

Երեքշաբթի օրը ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելությանն, ասել էր. «Մենք, ցավոք,  սա դիտարկում ենք Եվրամիության հերթական փորձը՝ որևէ կերպ միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, ճնշում գործադրելու մեր երկրի միջնորդական ջանքերի վրա»։

Placeholder