Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի նախագահը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև միջնորդ դառնալու Թեհրանի պատրաստակամության մասին
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է Բաքվի և Երևանի միջև միջնորդ դառնալու Թեհրանի պատրաստակամության մասին, այս առաջարկը նա հնչեցրել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը» իրանական Tasnim գործակալությանը հղումով։
«Իսլամական Հանրապետությունը (Իրանը) պատրաստ է օգտագործել իր մեծ ներուժը Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը լուծելու համար»,- ըստ հրապարակման՝ առաջարկել է Ռաիսին։
Ալիևն ու Ռաիսին հանդիպել են հոկտեմբերի 13-ին Աստանայում՝ Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված համաժողովի վեցերորդ գագաթնաժողովի շրջանակում։