Ռուսաստանի բնակիչները բանակը վարկաբեկելու համար տուգանվել են 85,7 մլն ռուբլով
Քաղաքական
13:54 15/10/2022
Աշխարհ

Ռուսաստանի բնակիչները բանակը վարկաբեկելու համար տուգանվել են 85,7 մլն ռուբլով

Ռուսական բանակը վարկաբեկելու համար Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները տուգանվել են 85,7 միլիոն ռուբլով, այս մասին տարվա առաջին վեց ամիսների տեղեկատվությունը հրապարակված է իրավաբանական պորտալում։ Վիճակագրական տվյալները ներկայացնում է  «Կոմերսանտ»-ը։

Տուգանված ռուսաստանցիների թվի մասին տեղեկատվությունը տրամադրվում է պաշտոնական դատական վիճակագրությունում։

Ըստ պարբերականի՝ ընդհանուր առմամբ, բանակը վարկաբեկելու հոդվածով (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրք 20.3.3) երկրի դատարանները տուգանել են 2504 մարդու։ Եվս մեկ դատավճիռ է կայացվել Զինված ուժերի (ԶՈՒ) մասին կեղծ լուրեր տարածելու համար՝ Քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ից Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել։ Դրա շրջանակներում նախատեսվում է զորակոչել 300 հազար ՌԴ քաղաքացու:
 

Placeholder
Ռուսաստանի բնակիչները բանակը վարկաբեկելու համար տուգանվել են 85,7 մլն ռուբլով