Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմն ընդգրկվել է երկու փառատոնի մրցութային ծրագրում
Մշակույթ
20:00 15/10/2022
Հայաստան

Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմն ընդգրկվել է երկու փառատոնի մրցութային ծրագրում

Ռեժիսոր  Իննա Մխիթարյանի «Թոնրատուն» ֆիլմն իր հերթական հաջողություններն է գրանցել երկու փառատոներում։

Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, պետական ֆինանսական աջակցություն ստացած «Թոնրատուն» ֆիլմն ընդգրկվել է Վիեննայի International Human Rights Film Festival-ի մրցութային ծրագրում, որը ֆիլմի ավստրիական պրեմիերան է։ Ֆիլմը միաժամանակ ընտրվել է Ֆրանսիայի  Les Écrans Documentaires in Arcueil (France) փառատոնի մրցութային ծրագրում։

Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ստեղծագործական կազմին և մաղթում 
Ֆիլմի մասին.  5 կին 30 քառակուսի մետր կանանց տարածքում՝ թոնրատանը. լավաշ են թխում ու քննարկում կյանքն ու պատերազմը։

Ֆիլմի պրոդյուսերներն են՝ Անժելա Ֆրանգյան, Ստեֆան Ժուրդեն, Դը Գոլ Էիդ, բեմադրող օպերատորը՝ Անդրանիկ Սահակյանը։

 

 

Placeholder