Բայդեն. Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն
Քաղաքական
09:46 15/10/2022
Աշխարհ

Բայդեն. Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն

Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն, ԱՄՆ վարչակազմը դեմ է դրանց մասնակիցների նկատմամբ բռնության կիրառմանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Կալիֆորնիայում իր ելույթի ժամանակ նա նկատել է, որ ներկաներից մեկի մոտ պաստառ է եղել, որի վրա գրված է եղել՝ «Ազատություն Իրանին»։

«Մենք աջակցում ենք Իրանի քաղաքացիներին և խիզախ կանանց։ Իրականում»,- ասել է պետության ղեկավարը։

Նա նշել է, և՛ տղամարդիկ, և՛ կանայք պետք է ունենան խոսքի և հավաքների ազատություն։

Նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կանայք ամբողջ աշխարհում ենթարկվում են տարբեր հետապնդումների, բայց ոչ ոք չպետք է ասի նրանց, թե ինչ հագնեն։

Գազետա.ռու-ն գրում է, որ նա կոչ է արել Իրանի իշխանություններին դադարեցնել բռնությունն իրենց քաղաքացիների նկատմամբ, ովքեր պարզապես օգտվում են իրենց հիմնարար իրավունքներից։

Placeholder
Բայդեն. Իրանում բողոքի ցույցերը դեռ երկար կշարունակվեն