Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրասսը մի քանի շաբաթից կհեռացվի իր պաշտոնից. Պաշտոնանկ արված Բրիտանացի նախարար
Վերջերս պաշտոնանկ արված Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը և թագավորության տնտեսության փրկության սկանդալային ծրագրի հեղինակ Կվազի Կվարթենգը կարծում է, որ վարչապետ Լիզ Թրասը մի քանի շաբաթից կհեռացվի իր պաշտոնից: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտնել է The Times-ը։
«Կվարթենգը կարծում է, որ Թրուսի՝ բյուջեին հակառակ որոշումները և պաշտոնանկությունը դժվար թե բավարար լինեն նրան հրաժարականից փրկվելու համար»,-գրում են հոդվածի հեղինակները՝ վկայակոչելով աղբյուրները։
The Times-ը նաև նշում է, որ ոչ միայն Կվարթենգն է այս կարծիքին, այլ նաև Դաունինգ Սթրիթից կառավարության այլ պաշտոնյաներ նույնպես կարծում են, որ Թրասի պաշտոնանկությունը ժամանակի հարց է։
Կվարթենգը ֆինանսների նախարար է նշանակվել սեպտեմբերի սկզբին։ Երկուսուկես շաբաթ անց նա խորհրդարանում ներկայացրեց տնտեսությանն աջակցելու ծրագիր, որը ներառում էր հարկերի զանգվածային կրճատումներ: Դրանից հետո Թրասսի կառավարությունը բախվեց քննադատությունների տարափի հետ՝ մտավախությունների պատճառով, որ դա կհանգեցնի պետական պարտքի ավելացման: