Առաջին անգամ Արցախի ԲԿ-ում բժիշկները վերականգնել են 20-ամյա երիտասարդի ամպուտացված ձեռքը
Առողջություն
20:41 17/10/2022
ԼՂՀ

Առաջին անգամ Արցախի ԲԿ-ում բժիշկները վերականգնել են 20-ամյա երիտասարդի ամպուտացված ձեռքը

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացրել է Արցախում կատարված բարդ ու եզակի վիրահատության մասին: Այս մասին հայտնում են Արցախի Առողջապահության նախարարությունից։

«2022թ   սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Հանրապետական բժշկական կենտրոն է  տեղափոխվել  2002թ ծնված Տիգրան Վլադիմիրի  Մուսայելյանը ամպուտացված վերին վերջույթով:  Բարեբախտաբար, իր հետ բժշկական կենտրոն էր բերվել հաստոցով աշխատելու  հետևանքով ամպուտացված վերջույթը:

Շտապ կարգով  միկրովիրաբույժ Իգոր Զաքարյանի և օրթոպեդ վնասվածքաբանների  գլխավորությամբ  կարևոր   որոշում  է  կայացվել  վիրահատելու հիվանդին՝ գերխնդիր  համարելով  երիտասարդին վերադարձնելու առանց թերությունների ապրելու իրավունքը:

Դժվար էր ինչպես վիրահատության ընթացքը, այնպես էլ հետվիրահատական շրջանը: Բայց ռեանիմատոլոգների, վիրաբույժների, բժշկական մեծ թիմի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել հիվանդի կյանքն  ու վերականգնել նրա ձեռքը։

Ու մենք այսօր մեծ հպարտությամբ  հայտնում ենք, որ  Տիգրան Մուսայելյանը դուրս է գրվել բժշկական կենտրոնից, նա անցնելու է հետագա  վերականգնողական բուժում»,- ասվում է հաղորդագրությունում:

Placeholder