Բողոքի ակցիա իրականացնող ուսանողները վերադարձել են բուհ
Կրթություն, գիտություն
17:24 17/10/2022
Հայաստան

Բողոքի ակցիա իրականացնող ուսանողները վերադարձել են բուհ

Բրյուսովի անվան լեզվագիտական համալասրանի ուսանողներն ու դասախոսները Հանրապետության հրապարակում իրականացրած բողոքի ակցիայից հետո վերադարձան բուհ։

Կառավարությունից առաջարկել էին 15 հոգուց բաղկացած պատվիրակություն կազմել՝ ռեկտորի, դասախոսների ու ուսանողների մասնակցությամբ, որպեսզի հանդիպեն նախարարի հետ։

«Մենք առաջարկեցինք, որ նա գա համալսարան ու զրուցի ավելի մեծ թվով ուսանողների, աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Հիմա առաջարկում եմ հետ գնալ համալսարան, այնտեղ արդեն կքննարկենք մեր հետագա քայլերը»,-հրապարակում հայտարարեց Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ բուհի ուսանողների, դասախոսների ստորագրություններով գրություն են փոխանցել Նիկոլ Փաշինյանին։

Մինչ վերադառնալը նրանք մի քանի անգամ վանկարկեցին «Չենք ձուլվելու», «Ուսանողը հաղթելու է», ապա ծափահերեցին պատվիրակներին։



Placeholder