Իրանի հյուսիսում մեկնարկել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժությունները
Քաղաքական
13:21 17/10/2022
Տարածաշրջան

Իրանի հյուսիսում մեկնարկել են ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժությունները

Երկուշաբթի Իրանի հյուսիսում մեկնարկել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի «Հզոր Իրան»  կարգախոսով եռօրյա զորավարժությունները: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

«Այդ զորավարժությունները կանցկացվեն Արդաբիլ և Արևելյան Ատրպատական նահանգներում, հսկողությունը կիրականացվի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի Աշուրա բազայից»,-գեներալի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։

«Հարևան երկրների համար այս զորավարժությունները խաղաղության, բարեկամության և անվտանգության ամրապնդման մտադրության հաղորդագրություն են, թշնամիների համար՝ Իրանի զինված ուժերի այլ ստորաբաժանումների հետ միասին Իրանի սահմանները պաշտպանելու վճռականության, ցանկացած սպառնալիքի դիմակայելու հաստատում է»,- ընդգծել է Փաքփուր։

Placeholder