Արայիկ Հարությունյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ համակարգված աշխատանքը
Քաղաքական
18:08 18/10/2022
ԼՂՀ

Արայիկ Հարությունյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ համակարգված աշխատանքը

Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության նիստ, որի ընթացքում նա անդրադարձել է իր գլխավորած պատվիրակության ՀՀ-ում ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքներին։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։

«Հարությունյանը ներկայացրել է հանդիպումների մանրամասները և ԱՀ իշխանությունների մոտեցումներն Արցախի ապագայի վերաբերյալ: Նա  կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ համակարգված աշխատանքը ինչպես ներքին խնդիրները հաղթահարելու, այնպես էլ արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու հարցում»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Placeholder
Արայիկ Հարությունյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ համակարգված աշխատանքը