Հարցի պատասխանը չկա, թե դատավոր Արուսյակ Ալեքսանյանն իր ո՞ր լիազորությունն է չարաշահել. Էրիկ Ալեքսանյան
Իրավունք
16:50 18/10/2022
Հայաստան

Հարցի պատասխանը չկա, թե դատավոր Արուսյակ Ալեքսանյանն իր ո՞ր լիազորությունն է չարաշահել. Էրիկ Ալեքսանյան

«Դատավոր Արուսյակ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքն ուղղակի ծայրից ծայր ապօրինի է»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Դատավորն ու փաստաբանը երեկ ձերբակալվել էին նույն գործի շրջանակում։

Ըստ Է. Ալեքսանյանի, նշվում է, որ նա լիազորություններ է չարաշահել, սակայն քննիչը որևէ փաստական տվյալ, պարզաբանում չի ներկայացնում, թե որ լիազորություններ է չարաշահել դատավոր Ալեքսանյանը։

«Այդ հարցի պատասխանը չկա, թե Արուսյակ Ալեքսանյանն իր ո՞ր լիազորությունն է չարաշահել։ Որպեսզի նաև իմ մեղադրանքը որոշակի չափով լինի ողջամիտ,  ի սկզբանե նաև պետք է այդ հարցին պատասխանել, թե Արուսյակ Ալեքսանյանն իր այդ որ լիազորությունն է չարաշել, որին ես օժանդակել եմ, որ չարաշահի»,- ասաց Ալեքսանյանը։

Վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել էին նրանք, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։ Էրիկ Ալեքսանյանին մեղսագրվում է օժանդակությունը։
 Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման 24-ժամյա ռեժիմը լրացել է, և նա, օրենքի ուժով, ազատ է արձակվել։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, քննում է ԱԱԾ միջնորդությունը փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

ԲԴԽ-ն երեկ երեկոյան բավարարել էր դատախազության միջնորդությունները Արուսյակ Ալեքսանյանի քրեական հետապնդում սկսելու և նրան ազատությունից զրկելու թույլտվություն տալու մասով։ 

Placeholder
Հարցի պատասխանը չկա, թե դատավոր Արուսյակ Ալեքսանյանն իր ո՞ր լիազորությունն է չարաշահել. Էրիկ Ալեքսանյան