«Չենք ձուլվելու» վանկարկելով՝ Բրյուսովի համալսարանի կոլեկտիվը դիմոմ է տարել ԿԳՄՍ նախարարություն
Կրթություն, գիտություն
17:23 18/10/2022
Հայաստան

«Չենք ձուլվելու» վանկարկելով՝ Բրյուսովի համալսարանի կոլեկտիվը դիմոմ է տարել ԿԳՄՍ նախարարություն

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները բողոքի ակցիա են կազմակերպել ԿԳՄՍ–ի դիմաց: Ոստիկանության շարասյուները թույլ չեն տալիս ուսանողներին մտնել ԿԳՄՍ նախարարության շենք: Ուսանողները վանկարկում են «Բրյուսով», «Չենք ձուլվելու»:

Համալսարինի ուսանողությունը և աշխատակազմը նախարարությանն է ներկայացրել իր առաջարկները, որի առաջի կետով պահանջում են դադարեցնել միավորման գործընթցը մինչև «Գիտության և կրթության մասին» նոր օրենքը և Կրթության և գիտության ոլորտի մինչև 2030 թ զարգացման ծրագիրը ԱԺ-ի կողմից ընդունվելը և ուժի մեջ մտնելը:

Դիմումի մեջ նաև ասվում է, որ զուգահեռաբար պետք է ստեղծվի մասնագիտական հանձնախումբ, որը կազմված կլինի ՀՀ բոլոր պետական ԲՈւՀ-երի և լիազոր մարմինների ներկայացուցիչներից,ինչպես նաև ազգային և միջազգային փորձագետներից, որոնք կիրականացնեն մանրամասն ուսումնասիրություն, ինչի հիման վրա կմշակի բուհական համակարգի զարգցաման և որակի բարձրացման ծրագիր: ԲՈւՀ-ն առաջարկում է հենց դրա հիման վրա իրականացնել ԲՈւՀ-երի միավորում, այլ ոչ թե անհատական ցանկություններով՝ հատվածական որոշումներով:

Ըստ դիմումի մյուս կետի՝ բուհական զարգացման ծրագիրը պետք է հստակ նշի որակի բարձարցման և այդ նպատակով ԲՈւՀ-երի միավորման հիմքերն ու սկզբունքները, ներառի միավորման ենթակա բոլոր պետական ԲՈւՀ-երը՝ համապատասխան միջոցառումների պլանով և ժամանակացույցով, գնահատի բոլոր սոցիալական և այլ ռիսկերը, որոնք առաջանալու են միավորման հետևանքով և մշակի դրանց նվազեցման ծրագեր:

Ուսանողները պահանջում են իրականացնել ԲՈւՀ-ական համակարգերի զարգացման բաց հրապարակային քննարկում:

ԲՈւՀ-ի պատվիրակությունը կարողացել է մտնել նախարարության շենք և ցուցարարները սպասում են ԿԳՄՍ-ի պատասխանին:

Placeholder