Երբ դատարանի որոշումը հրապարակված չէ, բայց կալանավորվածներին ուղեկցող ծառայողները մտնում են դահլիճ․ Կոչուբաև
Իրավունք
18:35 19/10/2022
Հայաստան

Երբ դատարանի որոշումը հրապարակված չէ, բայց կալանավորվածներին ուղեկցող ծառայողները մտնում են դահլիճ․ Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․

«Երբ դատարանի որոշումը հրապարակված չէ, բայց կալանավորվածներին ուղեկցող ծառայողները մտնում են դահլիճ՝ պատկերացում ես կազմում դատավորի և իր արդարադատության որակի մասին...»։ 

Ավելի վաղ փաստաբանը տեղեկացրեց, որ կալանավորվել է  Էրիկ Ալեքսանյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանն ու դատավոր Աուսյակ Ալեքսանյանն անցնում են նույն գործով։ Այսօր դատարանը Արուսյակ Ալեքսանյանին ևս կալանավորելու որոշում է կայացրել։

ԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին մեղադրվում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

Placeholder
Երբ դատարանի որոշումը հրապարակված չէ, բայց կալանավորվածներին ուղեկցող ծառայողները մտնում են դահլիճ․ Կոչուբաև