Լիբանանում խոլերայով վարակվածների թիվը հասել է 169-ի
Աշխարհում
16:21 19/10/2022
Աշխարհ

Լիբանանում խոլերայով վարակվածների թիվը հասել է 169-ի

Լիբանանում վերջին երկու օրվա ընթացքում խոլերայի 80 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի թիվը հասել է 169-ի։ Չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս ալ-Աբյադը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ին։

Նախարարը նշել է, որ Լիբանանում խոլերայի բռնկման սկսվելուց ի վեր մահացել է հինգ մարդ։
Նրա խոսքով՝ հիվանդության տարածման տեմպերը բարձր են, ընդ որում՝ վարակման նոր դեպքերի մոտ 70 տոկոսը բաժին է ընկնում Լիբանանում բնակվող սիրիացի փախստականներին։ Որպես մահվան դեպքերի հիմնական պատճառ նախարարը նշել է բժիշկներին ուշ դիմելը։

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ վարակի գլխավոր օջախը մնում է երկրի հյուսիսում գտնվող Աքքար նահանգը, որտեղ հոկտեմբերի սկզբին խոլերայի առաջին դեպքն է գրանցվել գրեթե 30 տարվա ընթացքում։

«Մի շարք տարածքների ջրային աղբյուրների աղտոտվածությունը խոլերայի տարածումը հրահրող գլխավոր գործոնն է»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

Բացի այդ, նշվել է, որ վարակը փոխանցվում է նաև գյուղատնտեսական մթերքների աղտոտման և հիվանդ մարդկանց հետ շփման միջոցով։
 

Placeholder
Լիբանանում խոլերայով վարակվածների թիվը հասել է 169-ի