Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց
Իրավունք
17:21 19/10/2022
Հայաստան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, բավարարեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

«Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց»,- գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ 

Նշենք, որ Էրիկ Ալեքսանյանն ու դատավոր Աուսյակ Ալեքսանյանն անցնում են նույն գործով։ Այսօր դատարանը Արուսյակ Ալեքսանյանին ևս կալանավորելու որոշում է կայացրել։ 

ԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին մեղադրվում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

 

Placeholder
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կալանավորվեց