ՔՏՀԱՏՄ-ը Սյունիքում վերսկսում է տրանսպորտային միջոցների կշռման աշխատանքները
Տնտեսություն
18:58 19/10/2022
Հայաստան

ՔՏՀԱՏՄ-ը Սյունիքում վերսկսում է տրանսպորտային միջոցների կշռման աշխատանքները

2022 թ․ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների պատճառով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից կասեցվել էին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի կշռման անշարժ հենակետի աշխատանքները։ Այս մասին հայտնում է ՔՏՀԱՏՄ մամուլի ծառայությունը։

«Հայտնում ենք, որ ս․թ հոկտեմբերի 20-ից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Սիսիանի կշռման անշարժ հենակետում վերսկսում է ծանրաքաշ և  մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողական գործառույթների իրականացումը»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder