«Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրությունը AMC կինոթատրոնների ցանցում
Մշակույթ
10:33 19/10/2022
Հայաստան

«Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրությունը AMC կինոթատրոնների ցանցում

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը 2022թ. հոկտեմբերի 21-ից կցուցադրվի Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենախոշոր АМC-ի կինոթատրոնների ցանցի 10 խոշորագույն քաղաքներում՝ Գլենդել, Դեթրոյդ, Լաս Վեգաս, Օրանժ, Բոստոն և այլն։

Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հաղորդմամբ, այս ցանցի կինոթատրոններն իրենց տարեկան ծրագրում ընդգրկում են 4-8 արտասահմանյան ֆիլմեր, և այս տարի ընդգրկված է նաև հայկական արտադրության «Դրախտի դարպասը» ֆիլմը։

Պետական ֆինանսական աջակցություն ստացած«Դրախտի դարպասը» ֆիլմն ընդգրկվել էր սեպտեմբերի 2-3-ը անցկացվող Be Epic Լոնդոնի միջազգային կինոփառատոնում, որտեղ ցուցադրվել է որպես փառատոնի բացման ֆիլմ՝ հաղթելով «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:

«Դրախտի դարպասը» ֆիլմը Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրություն է՝ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։

Ֆիլմի մասին.

Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան), 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի ՍՈՖԻԱ ՄԱՐՏԻԻ (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա՝ յուրացրել նրա մարտի դաշտում արված լուսանկարները...

 

Placeholder
«Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրությունը AMC կինոթատրոնների ցանցում