ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությանը
Քաղաքական
14:15 19/10/2022
Տարածաշրջան

ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությանը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդն ասել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Վրաստանի և Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությանը:Լուրը հայտնում է aliq.ge-ն:

Դոնֆրիդը նշել է, որ Մոլդովայի և Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղին շատ պարզ է, այս պետությունները գիտեն, թե ինչ պետք է անեն և պատրաստ են դա անել:

«Մենք շարունակում ենք աշխատել Մոլդովայի և Վրաստանի հետ՝ աջակցելու համար նրանց բարեփոխումների իրականացման հարցում, որոնք կարագացնեն նրանց անդամակցությունը Եվրամիությանը: Մենք համակարգում ենք այս օգնությունը մեր եվրոպացի գործընկերների հետ՝ օգնելու Վրաստանին և Մոլդովային բարեփոխումներ իրականացնել՝ լինի դա հակակոռուպցիոն, թե դատական բարեփոխումներ: Մենք հավատարիմ ենք մնալու օգնություն տրամադրելու հարցում»,- ասել է Դոնֆրիդը։

Placeholder
ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությանը