Ուրուգվայի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Քաղաքական
16:11 19/10/2022
Հայաստան

Ուրուգվայի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան

Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիս Արխիմոնը համամիտ է իր երկրի Սենատորների պալատի՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը դատապարտող հայտարարության հետ։ Լուրը հայտնում է «Արմենպրես»-ը:

«Կիսում եմ Ուրուգվայի Սենատի կողմից ընդունած հայտարարությունըԱդրբեջանի և Հայաստանի միջև բախումների վերաբերյալ՝ մեր համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին»,- լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Բեատրիս Արխիմոնը։

Հոկտեմբերի 18-ին Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարությամբ դատապարտել էր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը և իր համերաշխությունն էր հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման զոհ հանդիսացող հայ ժողովրդին։

Placeholder
Ուրուգվայի փոխնախագահը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան