Սիլիկոնյան հովտում Մեսսիի ներդրումային ընկերությունը կգլխավորի հայազգի Ռազմիկ Հովագիմյանը
Տնտեսություն
17:55 20/10/2022
Աշխարհ

Սիլիկոնյան հովտում Մեսսիի ներդրումային ընկերությունը կգլխավորի հայազգի Ռազմիկ Հովագիմյանը

«Պարի Սեն Ժերմենի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին ստեղծել է Play Time ներդրումային ընկերությունը: Լուրը հայտնում է «ՌԱԻ նովոստի»-ն՝ հղում անելով Bloomberg-ին։

Ընկերությունը ներդրումներ կկատարի սպորտի, լրատվամիջոցների և տեխնոլոգիաների ոլորտներում։ Այն կօգնի ֆուտբոլային տեխնոլոգիաների կամ ակումբների ոլորտում ստարտափների հիմնադիրներին։

«Ես ոգևորված եմ Սիլիկոնյան հովտում մեր արմատների ընդլայնմամբ և շատ գոհ եմ, որ Play Time-ը կհամագործակցի ողջ աշխարհի խիզախ ձեռնարկատերերի հետ»,-ասվում է Մեսսիի հայտարարության մեջ:

Ընկերությունը, որը հիմնված կլինի Սան Ֆրանցիսկոյում, կգլխավորի վենչուրային ներդրող Ռազմիկ Օվագիմյանը։ Միխայել Մարկեսը կծառայի որպես հատուկ խորհրդական։

«Այն պահից, երբ ես 2017 թվականին հանդիպեցի Լեոյին և նրա ընտանիքին, պարզ էր, որ նրանք ապագայի նկատմամբ համարձակ տեսլական ունեն: Նրանք ցանկանում են շարունակել անմիջական և երկարաժամկետ ազդեցություն ունենալ խաղադաշտում և դրանից դուրս»,- ասել է Հովագիմյանը:

Մեսսին «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է. Նա գրեթե ողջ կարիերան անցկացրել է իսպանական «Բարսելոնայում»։ Արգենտինացին «կապույտ-նռնագույների» չեմպիոնն է անցկացրած պաշտոնական հանդիպումների (778) և խփած գոլերի քանակով (672)։ «Բարսելոնայի» կազմում Մեսսին 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, յոթ անգամ հաղթել է Իսպանիայի գավաթը, չորս անգամ հաղթել Չեմպիոնների լիգան։ 2021 թվականի օգոստոսին Մեսսին միացավ ՊՍԺ-ի թիմին, որի հետ մրցաշրջանի վերջում դարձավ Ֆրանսիայի չեմպիոն։
 

Placeholder
Սիլիկոնյան հովտում Մեսսիի ներդրումային ընկերությունը կգլխավորի հայազգի Ռազմիկ Հովագիմյանը