Երկու լապատկա ունեցող ընկերությունը երկու միլիարդանոց մրցույթի է մասնակցում. Գնել Սանոսյան
Տնտեսություն
12:43 20/10/2022
Հայաստան

Երկու լապատկա ունեցող ընկերությունը երկու միլիարդանոց մրցույթի է մասնակցում. Գնել Սանոսյան

«Երբեմն բախվում ենք դեպքերի, որ երկու լապատկա ունեցող ընկերությունը երկու միլիարդանոց մրցույթի է մասնակցում և մենք խնդիր ունենք օրենքով կարգավորելու, որպեսզի այդպես չլինի»,-գործադիրի նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով հերթական սուբվենցիոն հատկացման որոշման նախագիծը:

Նախարարը պնդեց որ այդ իրավիճակի պատճառն այն է, որ իրենք փորձել են մրցույթների դաշտը բացել նոր ընկերությունների համար:
Սանոսյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանում շինարարարկան ընկերությունների և նրանցում աշխատողների պակաս կա:

Նրա խոսքով՝ որոշ շինարարական ընկերություններ աշխատողների խնդիր ունեն և երբեմն աշխատավարձի չափին չեն նայում, ցանկացած վարձատրությամբ ընդունում են աշխատանքի, բայց այդ խնդիրը չի լուծվում
Շինանյութի հարցում էլ խնդիրներն, ըստ նախարարի, ընդգրկում են ցեմենտի, եզրաքարերի քարե սալիկենրիկ պակասը:

Նիկոլ Թաշինյանն էլ հայտնեց, որ նախարարի խոսքերը փաստում է որ կառավարությունն իր առաջ դրված խնդիրը լուծել է երբ հայտարարում էր, թե ընթացիկ տարում արտագնա աշխատանքի մեկնողները կվերադառնան Հայաստանում աշխատելու:

«ՀՀ-ում շինարարական ընկերությունների հզորություններն ակնհայտորեն չեն բավարարում Հայաստանի պետության կողմից ֆինանսավորվող կապիտած ծախսերն իրականացնելու համար»,-հայտարարեց Փաշինյանը:

Ընդունված նախագծով կառավարությունը մոտ 444 միլիոն դրամ հատկացրեց 7 մարզի 18 բնակավայրում 23 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար:

«Դրանցից 7-ը 2022 թվականին հաստատված ծրագրեր են, մյուսները 2021 թվականին են հաստատված: Այսպիսով, այս որոշման ընդունման դեպքում կստացվի, որ 2022 թվականին արդեն 347 ծրագիր է Կառավարությունը ֆինանսավորել իր մասնաբաժնով, և այդ գումարը 9 միլիարդ 711 միլիոն դրամ է»,-զեկուցեց ՏԿԵ նախարարը:

 

Placeholder