Արտակ Բեգլարյան. Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի
Քաղաքական
11:24 20/10/2022
ԼՂՀ

Արտակ Բեգլարյան. Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը Թվիթերում կիսվել է ՀՀ պաշտպանության նախարարության այսօրվա տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ «հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ», ու գրել է.

«Ադրբեջանը այս գիշեր մեծացրել է հայկական Զինված ուժերի նկատմամբ հրադադարի ռեժիմի խախտման մասշտաբները՝ օգտագործելով նաև ականանետեր։ Սա նշանակում է, որ Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի։

Անպատժվելությունը միշտ նոր հանցագործություններ է ծնում»։


 

Placeholder
Արտակ Բեգլարյան. Բաքուն գնում է իրավիճակի աստիճանական սրման և սադրանքի