Գիշերը Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զինատեսակներից և ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Քաղաքական
09:00 20/10/2022
Հայաստան

Գիշերը Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զինատեսակներից և ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լռեցրել են հակառակորդի կրակը:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

Placeholder
Գիշերը Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զինատեսակներից և ականանետերից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ