FAST ռադիոաստղադիտակը օգնել է տիեզերքում հայտնաբերել ատոմային ջրածնի ամենամեծ ամպը
Կրթություն, գիտություն
09:50 20/10/2022
Աշխարհ

FAST ռադիոաստղադիտակը օգնել է տիեզերքում հայտնաբերել ատոմային ջրածնի ամենամեծ ամպը

Աստղագետների միջազգային թիմը՝ չինացի գիտնականների գլխավորությամբ, օգտագործելով աշխարհի ամենամեծ FAST ռադիոաստղադիտակը, կարողացել է հայտնաբերել տիեզերքի ատոմային ջրածնի ամենամեծ ամպը, այս հայտնագործությունը կօգնի հետազոտողներին ավելի լավ հասկանալ համաստեղությունների ծագումը: South China Morning Post-ի հրապարակմանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ամպը, որը կազմված է ջրածնի ատոմներից, ունի մոտ երկու միլիոն լուսային տարվա լայնություն և 20 անգամ մեծ է մեր Ծիր Կաթին համաստեղությունից:

Բացահայտումը հնարավոր է դարձել միայն Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գույչժոու նահանգի գերհզոր FAST աստղադիտակի օգտագործմամբ: Բացահայտումը կատարած գիտնականների թիմը, այդ թվում՝ Չինաստանի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների աստղագետները, կարողացան հայտնաբերել ամպը՝ FAST ռադիոաստղադիտակը հինգ հարյուր մետրանոց բացվածքն ուղղելով համաստեղությունների ուղղությամբ, որոնք հայտնի են որպես Ստեֆանի կվինտետի համաստեղություններ։

«145 տարի առաջ հայտնաբերվելուց ի վեր, Սթիվենի կվինտետը ակտիվորեն ուսումնասիրվել է տարբեր ցամաքային և տիեզերական աստղադիտակներով»,-ասում է Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Ազգային աստղագիտական աստղադիտարանի առաջատար հետազոտող Սյու Կոնգը:
 

Placeholder
FAST ռադիոաստղադիտակը օգնել է տիեզերքում հայտնաբերել ատոմային ջրածնի ամենամեծ ամպը