Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարարը
Քաղաքական
13:46 20/10/2022
Հայաստան

Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարարը

Հոկտեմբերի 20-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այսօր Հայաստանի և Իրանի արտգործնախարարների միջև տեղի կունենա առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում, որոնց կհաջորդի Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:

Այցի ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա նաև  Նիկոլ Փաշինյանի և  Ալեն Սիմոնյանի հետ: 

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ներկա կլինեն Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը:

Placeholder
Այսօր պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի ԱԳ նախարարը