Խորեն Բայրամյան.Վալերի Կարպինի հետ մենք անպայման դուրս կգանք Եվրո-2024
Աշխարհում
18:24 21/10/2022
Աշխարհ

Խորեն Բայրամյան.Վալերի Կարպինի հետ մենք անպայման դուրս կգանք Եվրո-2024

«Ռոստովի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ասել է, որ եթե Ռուսաստանի հավաքականի մարզիչ Վալերի Կարպինը գլխավորի Հայաստանի հավաքականը, դա կօգնի հավաքականին 2024 թվականին դուրս գալ Եվրոպայի առաջնություն։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նրա խոսքերը մեջբերում  է RB Sport-ը։

«Ո՞ւմ կցանկանայի տեսնել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։  Վալերի Գեորգիևիչ Կարպին, իհարկե (ծիծաղում է): Նրա հետ մենք անպայման դուրս կգանք Եվրո- 2024»,- ասել է Բայրամյանը։

Եվրոպայի 2024 թվականի առաջնության մասնակցության համար պայքարում Հայաստանի հավաքականը D խմբում կխաղա Ուելսի, Խորվաթիայի, Թուրքիայի և Լատվիայի հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին Խոակին Կապարոսը լքել էր Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնը։

Placeholder
Խորեն Բայրամյան.Վալերի Կարպինի հետ մենք անպայման դուրս կգանք Եվրո-2024