Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մակրոնը ԱՄՆ-ին մեղադրում է գազի գնի սահմանման հարցում երկակի ստանդարտների մեջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ԱՄՆ-ին գազի գնի սահմանման հարցում երկակի ստանդարտների համար, որը նրանց շուկայում շատ ավելի էժան է, քան Եվրոպայում։
«Կա ընտրություն, որը կատարել է ամերիկյան տնտեսությունը։ Այն գրավիչ ընտրություն է, որը ես հարգում եմ, բայց դա ծնում է երկակի ստանդարտներ, քանզի ամերիկյան էներգակիրները շատ ավելի էժան են, քան մերը,որովհետև Միացյալ Նահանգները էներգիա արտադրող է: Նրանք վաճառում են իրենց երկրում գազը գազը վաճառում են 3-4 անգամ էժան, քան մեզ։ Սա երկակի ստանդարտ է»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է նա Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ մտադիր է այս հարցը քննարկել դեկտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ։