Կոմպոզիտորների միության նախագահի թեկնածուներն են
Մշակույթ
14:02 21/10/2022
Հայաստան

Կոմպոզիտորների միության նախագահի թեկնածուներն են

Հայաստանի կոմպոզիտորների միության 16-րդ համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին։ Համագումարի ընթացքում կկայանան նաև ՀԿՄ նախագահի ընտրությունները։

Միությանից հայտնում են, որ առաջադրվել է միության  նախագահի 3 թեկնածու՝ Արամ Սաթյան, Ավետիս Բերբերյան,Արամ Հովհաննիսյան։

Սեպտեմբերի 30-ին կայացած  ՀԿՄ Վարչության հերթական նիստում ընդունված որոշմամբ, նախագահի թեկնածուներն իրենց ծրագրերը պետք է ներկայացնեն հենց համագումարի օրը՝ հոկտեմբերի 30-ին:

Նշենք, որ 2013 թվականի հոկտեմբերից Միության նախագահն է Արամ Սաթյանը:

Placeholder