Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիան գլխավոր հյուպատոսություն է բացում Արցախի Շուշի քաղաքում, որը 2020 թվականի նոյեմբերին օկուպացվել է Ադրբեջանի կողմից: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ լուրն Ադրբեջանից վերադառնալուց հետո հայտնել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
«Մենք գլխավոր հյուպատոսություն ենք բացում Շուշիյում»,-ինքնաթիռում լրագրողներին ասել է Էրդողանը Ադրբեջանից վերադառնալու ճանապարհին, որտեղ մասնակցել էր օկուպացված Սանասարում Հայաստանի և Իրանի հետ սահմանին գտնվող օդանավակայանի բացմանը։
Շուշիում գլխավոր հյուպատոսությունը կլինի Ադրբեջանում երրորդ նման թուրքական դիվանագիտական առաքելությունը։ Ներկայումս հյուպատոսություններ կան Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում, ինչպես նաև Նախիջևանում։