Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը գրում է.
«Դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։
Իհարկե, նախկինում այս աստիճանի երբեք չէին հասնում, կային չգրված սահմանափակումներ՝ աղջիկների, կանանց մասով, նույն տանից երկու հոգու մասով և այլն, առավել ևս, որ դատավորի օգնականին կալանավորելու բացարձակապես որևէ հիմք չկա, սակայն ակնհայտորեն ցանկանում են այս ճնշման միջոցով ցանկալի ցուցմունք ստանալ և ազատ արձակել, որպեսզի փրկեն խարխլված քրեական գործը»։
Ե. Սարգսյանը հայտնում է միաժամանակ, որ ինքը չէ Արուսյակ Ալեքսանյանի օգնականի պաշտպանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն գործով անցնում է նաև փաստաբն Էրիկ Ալեքսանյանը, նա մեղադրվում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Է. Ալեքսանյանը նույնպես կալանավորված է։