ԱՄՆ-ում ինքնաթիռը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ
Աշխարհում
10:37 22/10/2022
Աշխարհ

ԱՄՆ-ում ինքնաթիռը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ

ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգի Քին քաղաքում միաշարժիչ ինքնաթիռն ընկել է երկհարմանի բազմաբնակարան շենքի մեջ, ինչի հետևանքով բոլոր ուղևորները մահացել են։ Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, այս մասին հայտնում է Daily Mail-ը։

«Վթարը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Քինի «Դիլանտ-Հոփկինս» օդանավակայանի մոտ։ Երկնքում երևում էին մինչև 40 ոտնաչափ բարձրության բոցեր (մոտ 12 մետր-Խմբ.): Դեռ պարզ չէ, թե այդ պահին քանի մարդ է եղել ինքնաթիռում, սակայն հաստատվել է, որ ողջ մնացածներ չկան»,- նշում է պարբերականը։

Տեղի իշխանությունների տվյալներով՝ շենքի ութ բնակիչ կարողացել է ժամանակին տարհանվել, նրանք չեն տուժել։
 

Placeholder