Արցախցի չեմպիոնը՝ նախագահականում
Սպորտ
13:40 22/10/2022
ԼՂՀ

Արցախցի չեմպիոնը՝ նախագահականում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է օրերս Իտալիայում կայացած առաջնությունում բռնցքամարտի Եվրոպայի 52կգ քաշային կարգում պատանիների չեմպիոնի տիտղոսը նվաճած Էրիկ Առստամյանին և նրա մարզիչ Նարեկ Աբրահամյանին:

ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարը շատ բարձր է գնահատել պատանի բռնցքամարտիկի և մարզչի ունեցած ձեռքբերումը՝ ընդգծելով հատկապես օլիմպիական մարզաձևից հաղթող ճանաչվելու կարևորությունը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ մարզական նման հաջողությունները ոչ միայն հպարտության առիթ, այլև սեփական ուժերին հավատալու և առավելագույնին ձգտելու լավագույն օրինակ են։

Հանրապետության նախագահը կրկին հավաստիացրել է, որ տարբեր սպորտաձևերի զարգացման ուղղությամբ Կառավարությունը շարունակելու է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի մեր մարզիկների ապագա հաղթանակները ավելի երաշխավորված լինեն:
 

Placeholder