Բայդենը հայտարարել է նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու իր մտադրության մասին
Քաղաքական
12:00 22/10/2022
Աշխարհ

Բայդենը հայտարարել է նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու իր մտադրության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին, սակայն այս հարցում դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես պաշտոնական որոշում չեմ կայացրել, բայց դա իմ մտադրությունն է: Իմ մտադրությունը կրկին առաջադրվելն է, և մենք ժամանակ ունենք այս որոշումը կայացնելու համար»,- ասել է ԱՄՆ առաջնորդը հոկտեմբերի 21-ի երեկոյան MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱՄՆ առաջին տիկինը հաջորդ ընտրություններին իր հնարավոր մասնակցությանը, Բայդենը պատասխանել է. «Կինս կարծում է, որ մենք շատ կարևոր բան ենք անում, և ես չպետք է հրաժարվեմ դրանից»։
 

Placeholder