Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը կին է
Քաղաքական
13:16 22/10/2022
Աշխարհ

Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը կին է

Իտալիայի ծայրահեղ աջ «Եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջա Մելոնին դարձել է երկրի նոր վարչապետ։ Նա Իտալիայի պատմության մեջ առաջին կին վարչապետն է։

Այսօր առավոտյան Մելոնին ու իր կաբինետի անդամները երդվել են։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախօրեին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան պաշտոնապես հանձնարարել էր Ջորջա Մելոնիին ստեղծել երկրի կոալիցիոն կառավարություն։ Ուրբաթ երեկոյան նա հրապարակեց բոլոր 24 նախարարների անունները։

Նոր կառավարությունը կազմված է երեք քաղաքական ուժերից՝  «Իտալիայի եղբայրներ», «Լիգա» և «Առաջ, Իտալիա»։ Վերջին կուսակցությունը պաշտոնապես գլխավորում է Անտոնիո Տայանին, իսկ ոչ պաշտոնապես՝ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։

Placeholder
Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ վարչապետը կին է