Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ից մահացելէ 90 մարդ
Աշխարհում
13:05 22/10/2022
Աշխարհ

Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ից մահացելէ 90 մարդ

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում COVID-19-ով հոսպիտալացվել է 1466 հիվանդ՝  նախորդ օրվա համեմատ աճելով 3,8%-ով: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից:

Ըստ օպերատից շտաբի՝ ապաքինվել է 15035 մարդ, ինչը հոկտեմբերի 21 –ի համեմատ նվազել է 4,1 տոկոսով։

Ընդհանուր առմամբ Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 9348 նոր դեպք, իսկ վիրուսից մահացածների թիվը հասնում է 90-ի։

Նշվում է, որ հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել 41 մարզում, նվազում՝ 36, ութ մարզերում իրավիճակը չի փոխվել։

Placeholder
Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ից մահացելէ 90 մարդ