«Կներեք, պատերազմ է». Յուրի Շևչուկը չի կարողացել մասնակցել  «TENCO» մրցանակաբաշխությանը
Մշակույթ
15:08 24/10/2022
Աշխարհ

«Կներեք, պատերազմ է». Յուրի Շևչուկը չի կարողացել մասնակցել «TENCO» մրցանակաբաշխությանը

«ԴԴՏ» ռոք-խմբի հիմնադիր, ղեկավար և երգերի հեղինակ Յուրա Շևչուկն արժանացել է իտալական երաժշտության գլխավոր և ամենալուրջ մրցանակներից մեկին՝ TENCO AWARD-ին։ Սան Ռեմոյում՝ Արիստոն թատրոնում կայացել է պարգևատրման արարողությունը և դափնեկիրների համերգը։

Եվրայուզը գրում է, որ Շևչուկը չի մասնակցել մրցանակաբաշխությանը, այլ ձայնագրել և տեսաուղերձ է ուղարկել կազմակերպիչներին՝ ներողության և շնորհակալական խոսքերով։

«Կներեք, պատերազմ է։ Մարդիկ մահանում են։ Մշակույթը տառապում է», - ասել է նա։

Շևչուկի խոսքով՝  Ռուսաստանում մտավոր աշխատանքի մարդիկ այժմ ենթարկվում են «ամենադաժան գրաքննության և ռեպրեսիայի»՝ հիշեցնելով, որ խմբի բոլոր համերգները երկրում չեղարկվել են։ Երաժիշտը հույս  է հայտնել, որ հաջորդ տարի կկարողանա գալ և ելույթ ունենալ Սան Ռեմոյում։

Մրցանակը սահմանվել է 1974 թվականին՝ ի հիշատակ երգիչ և կոմպոզիտոր Լուիջի Տենկոյի։ Այն շնորհվում է իտալացի և արտասահմանցի երաժիշտներին, ովքեր, ըստ հիմնադիրների, մեծ ներդրում ունեն երաժշտության զարգացման գործում։

Placeholder
«Կներեք, պատերազմ է». Յուրի Շևչուկը չի կարողացել մասնակցել «TENCO» մրցանակաբաշխությանը